Պետության գործառույթները

Պետությունը կատարում է քաղաքական համակարգի մյուս ինստիտուտների գործունեությունից տարբերվող մի շարք գործառույթներ: Պետության գործառույթները նրա գործունեության հիմնական  ուղղություններն են, որոնց միջոցով իրականացվում է պետության սոցիալական դերը: Բացահայտվում է նրա գործունեության ներքին հակասական  և փոխզիջումային բնույթը: Մեր քաղաքագիտական գրականության մեջ պետության գործառույթները դասակարգվում են ներքին ու արտաքին, իսկ երբեմն էլ ըստ գործունեության ոլորտների (տնտեսական, քաղաքական, սոցիալական, հոգևոր և այլն)։ 
Պետության ներքին գործառույթները կենսագործվում են հասարակության ներքին կյանքում: Դրանք լուծում են տնտեսական, սոցիալական, քաղաքական, իրավական կազմակերպչական, կրթական, մշակութային-դաստիարակչական խնդիրները: Պետության ներքին գործառույթներում կարևոր տեղ ունեն նաև առողջապահության, ազգագրական, էկոլոգիական և զանազան այլ խնդիրների  կարգավորումը, բնության տարերային աղետների հետևանքները վերացնելու ժամանակ բնակչության օգնության կազմակերպումը և այլն։ 
Պետության արտաքին գործառույթը վերաբերում է նրա միջազգային գործունեությանը, մյուս պետությունների ու ժողովուրդների հետ փոխհարաբերություններին: Պետական իշխանությունը պատասխանատու է այլ երկրների հետ տնտեսական, տեխնիկական, մշակութային, սոցիալական և այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցության և դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու զարգացման համար: Կարևոր տեղ ունեն երկրի սահմանների, տարածքային ամբողջականության պահպանումը, նրա շահերի ու ինքնիշխանության պաշտպանությունը, բնակչության անվտանգության ապահովումը և այլն։
Պետության արտաքին գործառույթներն օրինաչափորեն բխում են ներքին գործառույթներից և հանդիսանում են դրանց շարունակությունը: Միաժամանակ արտաքին գործառույթները հակադարձ ներգործություն են ունենում ներքին գործառույթների վրա: Այսպես, օրինակ, երկրի ներսում տնտեսության, քաղաքականության և մշակույթի ոլորտներում պետության գործունեությունը հաճախակի և զգալիորեն կախված է արտաքին պայմաններից, արտաքին տնտեսական և մշակույթային կապերից: Դա հատկապես երևում է ներկա պայմաններում, երբ ի հայտ են եկել այնպիսի կազմավորումներ, ինչպիսիք են ԵՄ, ԵԽ, ԵԱՀԿ, ԱՊՀ և այլն:

Комментарии

Популярные сообщения из этого блога

ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՆԵՐԿԱ ՀԱՅ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԻԴԵՐ

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԱՎԵԼԻ ԲԱՐԵԿԱՐԳ ԵՐԵՎԱՆ

ՍԹԻՎ ՋՈԲՍԻ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՑ ՄԵԿԸ, 12 ՀՈՒՆԻՍԻ 2005Թ․, ՍԹԵՆՖՈՐԴ, ՄԱՍ 1-ԻՆ