Сообщения

Сообщения за сентябрь, 2014

ՍԹԻՎ ՋՈԲՍԻ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՑ ՄԵԿԸ, 12 ՀՈՒՆԻՍԻ 2005Թ․, ՍԹԵՆՖՈՐԴ, ՄԱՍ 3-ՐԴ

Изображение
<<< Մաս 2-րդ «Երրորդ պատմությունս մահվան մասին է…   Երբ 17 տարեկան էի, ինչ-որ տեղ կարդացի մի արտահայտություն, որը մոտավորապես այսպես էր հնչում. «Եթե ձեր ամեն մի օրն ապրում եք, ինչպես վերջինը, վաղ թե ուշ դուք իրավացի դուրս կգաք»: Դա տպավորվեց իմ մեջ, և այդ ժամանակից ի վեր՝ արդեն 33 տարի, ամեն առավոտ նայում եմ հայելու մեջ ու ինքս ինձ հարցնում. «Եթե այսօր քո կյանքի վերջին օրը լիներ, դու կցանկանայի՞ր անել այն, ինչ պատրաստվում ես անել այսօր»: Ու եթե պատասխանը «ոչ» էր լինում մի քանի օր շարունակ, գիտեի՝ եկել է ինչ-որ բան փոխելու ժամանակը:   Այն միտքը, որ շուտով կյանքից հեռանալու եմ, ամենակարևոր գործիքներից է, որ օգտագործել եմ իմ կյանքի ամենակարևոր որոշումները կայացնելիս, որովհետև փաստացիորեն ամեն ինչ՝ բոլոր սպասումները, հպարտությունը, խայտառակության կամ անհաջողության վախը, խամրում են մահվան առջև՝ թողնելով միայն այն, ինչն իսկապես կարևոր է: Վաղ թե ուշ կյանքից հեռանալու մասին հիշելը ինձ հայտնի լավագույն միջոցն է չտրվելու այն պատրանքին, թե դու կորցնելու բան ունես: Դու

ՍԹԻՎ ՋՈԲՍԻ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՑ ՄԵԿԸ, 12 ՀՈՒՆԻՍԻ 2005Թ․, ՍԹԵՆՖՈՐԴ, ՄԱՍ 2-ՐԴ

Изображение
<<< Մաս 1-ին « Երկրորդ պատմությունս սիրո և կորստի մասին է…    Իմ բախտը բերեց. ես շատ վաղ գտա այն, ինչով կցանկանայի զբաղվել կյանքում: Վոզն (Սթիվեն Վոզնյակ՝ հանճարեղ ինժեներ ու ծրագրավորող, ում հետ Ջոբսը հիմնադրել է Էփլը – հեղ.) ու ես «Apple» ընկերության հիմքը դրեցինք ծնողներիս ավտոտնակում, երբ ես 20 տարեկան էի: Մենք շատ էինք աշխատում, և 10 տարի անց Էփլը երկու աշխատողով ավտոտնակից վերածվեց 2 մլրդ դոլար արժողությամբ ու 4000 աշխատակից ունեցող մի ընկերության: Մենք հենց նոր էինք թողարկել մեր լավագույն ստեղծագործությունը՝ Մաքինթոշը. դա տեղի էր ունեցել ընդամենը 1 տարի առաջ, և իմ 30-ը հազիվ էր լրացել: Ու ահա ինձ հեռացրին աշխատանքից: Ինչպե՞ս կարող են հեռացնել մի ընկերությունից, որն ինքդ ես հիմնադրել:   Դե, քանի որ «Apple» ընկերությունն աճում էր, մենք աշխատանքի վերցրինք ինձ շատ տաղանդավոր թվացող մի մարդու (Ջոն Սքալին, ով ընկերությունը գրեթե փլուզման հասցրեց և վերջիվերջո ճանաչվեց ԱՄՆ պատմության 14-րդ ամենավատ գործադիր տնօրենը – հեղ.), որպեսզի նա ինձ հետ կառավարեր ընկ

ՍԹԻՎ ՋՈԲՍԻ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՑ ՄԵԿԸ, 12 ՀՈՒՆԻՍԻ 2005Թ․, ՍԹԵՆՖՈՐԴ, ՄԱՍ 1-ԻՆ

Изображение
   Սթիվեն Փոլ Ջոբս կամ Սթիվ Ջոբս (Steven Paul Jobs, Steve Jobs , 1955 փետրվարի 24 - 2011 հոկտեմբերի 5), ամերիկացի գործարար, ճարտարագետ, գյուտարար, «Apple» կորպորացիայի հիմնադիր (Սթիվ Վոզնյակի հետ համատեղ) և գլխավոր տնօրեն (1970-ականներ - 1985, գործադիր տնօրեն` 1997-2011)։ Նա հայտնի էր որպես խարիզմատիկ և դիզայնի ջատագով։ Ջոբսը նաև հանդիսանում էր Պիքսար (PIXAR) ստուդիայի տնօրեն, «NeXT» համակարգչային ընկերության հիմնադիր, որը, հետագայում, միացրեց «Apple»-ին։    Նա ոչ միայն հայտնի գյուտարար էր, յուրօրինակ մտածող ու տաղանդավոր ղեկավար, այլ նաև հիանալի բանախոս: Ջոբսի ուղին ամբողջովին արտացոլում է կյանքի նկատմամբ նրա փիլիսոփայությունը, որի վրա էր հիմնվում նրա յուրաքանչյուր ելույթ, յուրաքանչյուր քայլ: Ներկայացնում ենք նրա ամենահայտնի ելույթներից մեկը, որ տեղի է ունեցել 2005 թ.-ի հունիսի 12-ին Սթենֆորդի շրջանավարտների ավարտական վկայականներ ստանալու արարողության ժամանակ:    «Ինձ համար մեծ պատիվ է ձեզ հետ այստեղ գտնվել այսօր՝ ձեզ աշխարհի լավագույն համալսարաններից մեկի ավարտական վ