ՍԹԻՎ ՋՈԲՍԻ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՑ ՄԵԿԸ, 12 ՀՈՒՆԻՍԻ 2005Թ․, ՍԹԵՆՖՈՐԴ, ՄԱՍ 3-ՐԴ
<<< Մաս 2-րդ
«Երրորդ պատմությունս մահվան մասին է…
Երբ 17 տարեկան էի, ինչ-որ տեղ կարդացի մի արտահայտություն, որը մոտավորապես այսպես էր հնչում. «Եթե ձեր ամեն մի օրն ապրում եք, ինչպես վերջինը, վաղ թե ուշ դուք իրավացի դուրս կգաք»: Դա տպավորվեց իմ մեջ, և այդ ժամանակից ի վեր՝ արդեն 33 տարի, ամեն առավոտ նայում եմ հայելու մեջ ու ինքս ինձ հարցնում. «Եթե այսօր քո կյանքի վերջին օրը լիներ, դու կցանկանայի՞ր անել այն, ինչ պատրաստվում ես անել այսօր»: Ու եթե պատասխանը «ոչ» էր լինում մի քանի օր շարունակ, գիտեի՝ եկել է ինչ-որ բան փոխելու ժամանակը:
Այն միտքը, որ շուտով կյանքից հեռանալու եմ, ամենակարևոր գործիքներից է, որ օգտագործել եմ իմ կյանքի
ամենակարևոր որոշումները կայացնելիս, որովհետև փաստացիորեն ամեն ինչ՝
բոլոր սպասումները, հպարտությունը, խայտառակության կամ անհաջողության վախը,
խամրում են մահվան առջև՝ թողնելով միայն այն, ինչն իսկապես կարևոր է: Վաղ
թե ուշ կյանքից հեռանալու մասին հիշելը ինձ հայտնի լավագույն
միջոցն է չտրվելու այն պատրանքին, թե դու կորցնելու բան ունես: Դու արդեն
անզեն ես. սրտի ձայնին չհետևելու պատճառ չունես:
Համարյա 1 տարի առաջ ինձ մոտ քաղցկեղ ախտորոշեցին: Առավոտյան 7:30 – ին
ռենտգեն արեցին, և այն հստակ ցույց տվեց, որ ես ենթաստամոքսային գեղձի
ուռուցք ունեմ: Ես նույնիսկ չգիտեի՝ ինչ է ենթաստամոքսային գեղձը: Բժիշկներն ասացին, որ գրեթե կասկած չկա, որ քաղցկեղի այդ տեսակն անբուժելի է, և ինձ մնացել է ոչ ավելի, քան 3-6 ամսվա կյանք: Բժիշկս խորհուրդ տվեց գնալ տուն ու գործերս կարգի բերել, որ բժշկական լեզվով ասած՝ նշանակում է պատրաստվել մահվան: Դա նշանակում է միքանիամսվաընթացքումփորձել ասել երեխաներիդ այն ամենը, ինչ մտածում էիր պատմել նրանց հաջորդ 10 տարիների ընթացքում. դանշանակումէամենինչայնպեսանել, որընտանիքիդհամարհնարավորինսհեշտլինի. դանշանակումէբոլորինասել՝ մնաք բարով:
Ես այդ ախտորոշումով ամբողջ օրն ապրեցի: Ավելի ուշ՝ երեկոյան, բիոպսիա
կատարեցին. կոկորդովս ու ստամոքսովս էնդոսկոպ անցկացրին ենթաստամոքսային
գեղձիս մեջ և ուռուցքից մի քանի հյուսվածք վերցրին: Ես անգիտակից վիճակում
էի, բայց կինս, որ այնտեղ էր, պատմեց՝ երբ բժիշկները մանրադիտակի
տակ ուսումնասիրեցին հյուսվածքները, թեթևացած շունչ քաշեցին. պարզվում է՝
ինձ մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հազվագյուտ տեսակ է, որը կարելի է
բուժել վիրահատության միջոցով: Ինձ վիրահատեցին, և ես հիմա լավ եմ:
Այդ օրը ես շատ մոտ էի մահվանը և հուսով եմ, որ ավելի մոտ դեռ մի քանի
տասնամյակ էլ չեմ լինի: Այդ ամենի միջով անցնելով՝ ավելի քան վստահ կարող
եմ ասել, որ մահն օգտակար, բայց բացառապես մտավոր հասկացություն է: Ոչ ոք չի ուզում մահանալ: Նույնիսկ նրանք, ովքեր ուզում են հայտնվել երկնքում, չենուզումմեռնել, որպեսզի այնտեղ ընկնեն: Եվ, այնուամենայնիվ, մահը մեր բոլորիս վերջնակետն է: Ոչ ոքի չի հաջողվել փախչել դրանից: Այդպես էլ պետք է լիներ. մահը, գուցե, Կյանքի լավագույն հայտնագործությունն է: Այն Կյանքի
փոփոխությունների գործակալն է. նա դուրս է մղում հինը՝ տեղ բացելով նորի
համար: Հիմա նորը դուք եք, բայց շատ շուտով կգա այն պահը, երբ դուք կդառնաք
հին, ու ձեզնից կազատվեն: Կներե՛ք, որ դա այդպես ողբերգական է հնչում,
բայց դա է ճշմարտությունը:
Ձեր ժամանակը սահմանափակ է. մի՛վատնեք այն՝ մեկ ուրիշի կյանքն ապրելով: Մի՛ընկեք պարտադրանքների ցանցը. մի՛ ապրեք այլոց մտքերի արգասիքներով. թույլ մի՛տվեք, որ այլոց կարծիքների աղմուկը լռեցնի ձեր ներքին ձայնը: Եվ ամենակարևորը, ձեր սրտին ու ներքին ձայնին հետևելու արիությո՛ւն ունեցեք: Հե՛նց նրանք է, որ գիտեն՝ ինչ եք իրականում ուզում դառնալ: Մնացածը երկրորդական է:
Երբ երիտասարդ էի, մի այսպիսի հրաշալի պարբերական կար՝ «Ողջ երկրագնդի
տեղեկագիր». դա իմ սերնդի աստվածաշունչներից մեկն էր: Այն ստեղծել էր
Ստյուարտ Բրենդ անունով մի մարդ, ով ապրում էր այստեղից ոչ հեռու ՝ Մենլո
Պարկում, և նա հոգով էր մոտեցել այդ գործին: 60-ականների վերջում էր՝ մինչ
անձնական համակարգիչների ու սեղանի հրատարակությունների հայտնվելը, այդ
պատճառով ամեն ինչ կատարվում էր գրամեքենաների, մկրատների ու ֆոտոխցիկների
միջոցով: Դա «Google»-ի պես մի բան էր, ուղղակի թղթի վրա՝ «Google»-ի հայտնվելուց
35 տարի առաջ. ինչ-որ իդեալիստական բան էր՝ բացառիկ գործիքներով ու հիանալի
գաղափարներով լի:
Ստյուարտն ու իր թիմը «Տեղեկագրի» մի քանի համար թողարկեցին, իսկ հետո,
երբ եկավ առաջ շարժվելու ժամանակը, թողարկվեց վերջնական տարբերակը:
70-ականների կեսերին էր. ես մոտավորապես ձեր տարիքին էի: Վերջին համարի
շապիկի դարձերեսին առավոտյան արված մի լուսանկար էր՝ քաղաքից դուրս ինչ-որ
փողոցի, որով կարող էիք ճամփորդության մեկնել, եթե բավականին համարձակ
լինեիք: Լուսանկարի տակ գրված էր՝ «Մնա՛ քաղցած, մնա՛ անխոհեմ»: Դա նրանց
հրաժեշտի հաղորդագրությունն էր բաժանումից առաջ: Մնա՛ քաղցած: Մնա՛
անխոհեմ: Ու ես միշտ այդ էի մաղթում ինձ: Եվ հիմա, երբ դուք ավարտում եք
համալսարանը՝ ձեր ուղին սկսելու համար, ձեզ նույնպես այդ եմ մաղթում:
Մնացե՛ք քաղցած: Մնացե՛ք անխոհեմ:
Շնորհակալ եմ»։
Աղբյուրը՝ http://youandworld.am/news/540.html
Комментарии
Отправить комментарий