ՍԹԻՎ ՋՈԲՍԻ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՑ ՄԵԿԸ, 12 ՀՈՒՆԻՍԻ 2005Թ․, ՍԹԵՆՖՈՐԴ, ՄԱՍ 3-ՐԴ

<<< Մաս 2-րդ «Երրորդ պատմությունս մահվան մասին է… Երբ 17 տարեկան էի, ինչ-որ տեղ կարդացի մի արտահայտություն, որը մոտավորապես այսպես էր հնչում. «Եթե ձեր ամեն մի օրն ապրում եք, ինչպես վերջինը, վաղ թե ուշ դուք իրավացի դուրս կգաք»: Դա տպավորվեց իմ մեջ, և այդ ժամանակից ի վեր՝ արդեն 33 տարի, ամեն առավոտ նայում եմ հայելու մեջ ու ինքս ինձ հարցնում. «Եթե այսօր քո կյանքի վերջին օրը լիներ, դու կցանկանայի՞ր անել այն, ինչ պատրաստվում ես անել այսօր»: Ու եթե պատասխանը «ոչ» էր լինում մի քանի օր շարունակ, գիտեի՝ եկել է ինչ-որ բան փոխելու ժամանակը: Այն միտքը, որ շուտով կյանքից հեռանալու եմ, ամենակարևոր գործիքներից է, որ օգտագործել եմ իմ կյանքի ամենակարևոր որոշումները կայացնելիս, որովհետև փաստացիորեն ամեն ինչ՝ բոլոր սպասումները, հպարտությունը, խայտառակության կամ անհաջողության վախը, խամրում են մահվան առջև՝ թողնելով միայն այն, ինչն իսկապես կարևոր է: Վաղ թե ուշ կյանքից հեռանալու մասին հիշելը ինձ հայտնի լավագույն միջոցն է չտրվելու այն պատրանքին, թե դու կորցնելու բան ո...