Сообщения

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԱՎԵԼԻ ԲԱՐԵԿԱՐԳ ԵՐԵՎԱՆ

Ս․թ․ հոկտեմբերի 27-ին, Երեւանի Հանրապետության 65 հասցեում գտնվող Երեւանի նախկին առաջին տպարանի շենքի Բ մասնաշենքը (Տպարանը կառուցվել է 1920-30 թվականներին, ճարտարապետներ՝ Ալեքսանդր Թամանյան և Նիկոլայ Բաև) պայթեցման միջոցով քանդվեց։ Շենքի սեփականատերը « Մաքուր երկաթ » ՓԲԸ գլխավոր տնօրեն Գենիկ Կարապետյան է, ով նաև Երեւանի Սայաթ-Նովա պողոտայում գտնվող « Անի » հյուրանոցի սեփականատերն է, շենքի պայթեցման աշխատանքներն իրականացրել է « ՆորՏեղ Շին » ՍՊԸ կազմակերպությունը։ Մշակույթի նորընտիր նախարարի հայտարարությամբ՝ տպարանի շենքը ներառված չէր պատմամշակութային հուշարձանների ցանկում, իրենից որեւէ պատմամշակութային արժեք չէր ներկայացնում։ Սա ի՞նչ է նշանակում, որ վերոնշյալ շենքը եւ նմանատիպ շենքեր պետք է պայթեցվե՞ն, քանդվե՞ն։ Ի վերջո Հայաստանում ԱՌԱՋԻՆ տպարանի շենքն էր, իր մեջ կրում էր պատմություն։ Իսկ ո՞վ է որոշում, թե որ շենք, շինությունն է պատմամշակութային արժեք կամ ոչ, երբ հանրությունը դեմ է այս կամ այն պատմական շինության պայթեցմանը, իսկ Քաղաքապետարանը, Մշակույթի նախարարությունը, Կառավա